ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Ամոթ

Ամոթ
07.06.2023 | 15:40

Մեկ շաբաթ առաջ ՀՀ Գրողների միության պատերը զարդարվել են ՀՀ բարձրագույն գրական մրցանակներ ստացած գրողների լուսանկարներով։

Պետական մրցանակներ ստացած բոլոր գրողնեի դեմքերը, անխտիր, ներկայացված են, բացի իմ նկարից։

Հիշեցնեմ, որ ես 2018 թվականին արժանացել եմ ՀՀ նախագահի բարձրագույն պարգևին` գրականության մեջ ունեցած ակնառու ձեռքբերումների համար։

Ո՞րն է պատճառը:

Երևի թե` կպատճառաբանեն, որ ես Գրողնեի միության անդամ չեմ, որի շարքերը, ի դեպ, կամովին լքել եմ մոտ տասը տարի առաջ:

Փաստորեն ամեն ինչ որոշվում է անդամատոմսով:

Բա անդա՞մը....

Այդ տրամաբանությամբ Չարենցի, Բակունցի, Մահարու և մյուսների պատկերները ևս պիտի բացակայեին Գրողների միության սրահից. չէ՞ որ նրանք ժամանակին հեռացվել էին միությունից:

Գրողների միության սրահից իմ լուսանկարի բացակայությունն ամենևին էլ պատվազուրկ չի անում իմ համեստ վաստակը, բայց փոխարենը մեծ ամոթ, ամոթ է բերում ՀՀ Գրողների միության ղեկավարությանը։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 5510

Մեկնաբանություններ